ՄԱԿ-ի զեկույցը Մյանմայում Ռոհինգյա մուսուլմանների խոշտանգումների մասին
https://parstoday.ir/hy/news/world-i112198-ՄԱԿ_ի_զեկույցը_Մյանմայում_Ռոհինգյա_մուսուլմանների_խոշտանգումների_մասին
Մյանմայի հարցեվ ՄԱԿ-ի հատուկ քննիչը զեկուցել է, որ այդ երկրում շարունակվում են Ռոհինգյա մուսուլմանների խոշտանգումները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 05, 2019 16:06 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի զեկույցը Մյանմայում Ռոհինգյա մուսուլմանների խոշտանգումների մասին

Մյանմայի հարցեվ ՄԱԿ-ի հատուկ քննիչը զեկուցել է, որ այդ երկրում շարունակվում են Ռոհինգյա մուսուլմանների խոշտանգումները:

Մյանմայում ՄԱԿ-ի հատուկ քննիչ և ներկայացուցիչ Յանգ Հի Լին հայտարարել է, որ Մյանմայի մուսուլմանների համար իրավիճակը դեռ շարունակում է մնալ  խիստ վտանգավոր և սարսափելի, և այդ երկիրը ապահով վայր չէ Բանգլադեշում ապաստանած փախստականների վերադարձի համար:

ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը հավելել է, որ մինչ օրս Մյանման չի կարողացել վերջ տալ Ռախին նահանգում Ռոհինգյա մուսուլմանների նկատմամբ  հալածանքներին ու ճնշումներին, հետևաբար, փախստականները չպետք է Բանգլադեշից վերադառնան Մյանմա:

2017 թ.-ին ծայրահեղական բուդիստների  և Մյանմայի բանակի կողմից իրականացրած ոճրագործություններից փրկվելու համար ավելի քան 750 հազար ռոհինգյան մուսուլմաններ Ռախին նահանգից փախել են Բանգլադեշ և ներկայումս ապաստան գտել սահմանային ճամբարներում: