Հունաստանի քաղաքացիները բողոքել են Պոմպեոի Աթենք կատարած այցի դեմ
Արձագանքելով ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոի իրենց երկիր կատարած այցի դեմ, Հունաստանի քաղաքացիները, կուսակցությունները և արհմիություններն իրենց երկրից նրա հեռացումն են պահանջել:
Մայք Պոմպեոի Հունաստան ժամանելուց հետո, ձախամետ քաղաքական կուսակցությունները և այդ երկրի մի շարք արհմիություններ տարածել են համատեղ հաղորդագրություն, որում ԱՄՆ պետքարտուղարին անվանել են անկոչ հյուր և Հունաստանի ժողովրդին կոչ են արել մասնակցել ԱՄՆ-ի ծավալապաշտական քաղաքականությունների դեմ ընթացող ցույցերին և վանկարկել «Պոմպեո վերադարձիր ԱՄՆ» կարգախոսը:
Բողոքարարներն այսօր առավոտյան մի պաստառ էին փակցրել Հունաստանի խորհրդարանի մուտքի մոտ, որի վրա գրված էր.«Պոմպեո վերադարձիր Միացյալ Նահանգներ»:
Հունաստանի լրատվամիջոցների հաղորդման համաձայն՝ Պոմպեոն ուրբաթ երեկոյան այն դեպքում է ժամանել Աթենք, երբ ԱՄՆ-ի անվտանգության ծառայության և այդ երկրի դաշնային ոստիկանության աշխատակիցները Հունաստանի ոստիկանության աշխատակիցների հետ միասին անվտանգության խիստ միջոցառումներ են կիրառել Պոմպեոի կեցության վայրում: