Հունաստանի քաղաքացիները բողոքել են Պոմպեոի Աթենք կատարած այցի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i112206-Հունաստանի_քաղաքացիները_բողոքել_են_Պոմպեոի_Աթենք_կատարած_այցի_դեմ
Արձագանքելով ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոի իրենց երկիր կատարած այցի դեմ, Հունաստանի քաղաքացիները, կուսակցությունները և արհմիություններն իրենց երկրից նրա հեռացումն են պահանջել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2019 14:55 Asia/Tehran
  • Հունաստանի քաղաքացիները բողոքել են Պոմպեոի Աթենք կատարած այցի դեմ

Արձագանքելով ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոի իրենց երկիր կատարած այցի դեմ, Հունաստանի քաղաքացիները, կուսակցությունները և արհմիություններն իրենց երկրից նրա հեռացումն են պահանջել:

Մայք Պոմպեոի Հունաստան ժամանելուց հետո, ձախամետ քաղաքական կուսակցությունները և այդ երկրի մի շարք արհմիություններ տարածել են համատեղ հաղորդագրություն, որում ԱՄՆ պետքարտուղարին անվանել են անկոչ հյուր և Հունաստանի ժողովրդին կոչ են արել մասնակցել ԱՄՆ-ի ծավալապաշտական քաղաքականությունների դեմ ընթացող ցույցերին և վանկարկել «Պոմպեո վերադարձիր ԱՄՆ» կարգախոսը:

Բողոքարարներն այսօր առավոտյան մի պաստառ էին փակցրել Հունաստանի խորհրդարանի մուտքի մոտ, որի վրա գրված էր.«Պոմպեո վերադարձիր Միացյալ Նահանգներ»:

Հունաստանի լրատվամիջոցների հաղորդման համաձայն՝ Պոմպեոն ուրբաթ երեկոյան այն դեպքում է ժամանել Աթենք, երբ ԱՄՆ-ի անվտանգության ծառայության և այդ երկրի դաշնային ոստիկանության աշխատակիցները  Հունաստանի ոստիկանության աշխատակիցների հետ միասին անվտանգության խիստ միջոցառումներ են կիրառել Պոմպեոի կեցության վայրում: