Թուրքիայի բանակայինները գրոհել են Սիրիայի հյուսիսային շրջանների վրա
https://parstoday.ir/hy/news/world-i112287-Թուրքիայի_բանակայինները_գրոհել_են_Սիրիայի_հյուսիսային_շրջանների_վրա
Չնայած միջազգային զգուշացումներին, սիրիական աղբյուրները հաղորդել են, որ Թուրքիայի բանակայինները գրոհել են Սիրիայի Հասաքե նահանգի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող Թել-Ալ Թավիլ շրջանի վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 08, 2019 07:40 Asia/Tehran
  • Թուրքիայի բանակայինները գրոհել են Սիրիայի հյուսիսային շրջանների վրա

Չնայած միջազգային զգուշացումներին, սիրիական աղբյուրները հաղորդել են, որ Թուրքիայի բանակայինները գրոհել են Սիրիայի Հասաքե նահանգի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող Թել-Ալ Թավիլ շրջանի վրա:

Երկուշաբթի երեկոյան, Սիրիայի հեռուստատեսությունը հայտարարել է, որ զինված քրդերին ճնշելու պատրվակով, Սիրիայի բանակայինները տարբեր կողմերից հարձակվել են Թել Ալ-Թավիլի շրջանի վրա:

Այդ հարձակման կորուստների մասին մանհրամասներ չեն հաղորդվել:

Ավելի վաղ, հակադարձելով Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանի դեմ հարձակվելու Անկարայի պաշտոնատարների որոշմանը, Ռուսաստանն ու Եվրամիությունն ընդգծել էին, որ Թուրքիան պետք է ցանկացած պայմանում հարգի Սիրիայի տարածքային ամբողջականությունը:

Երկուշաբթի օրը, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել էր, որ ցանկացած պահին հնարավոր է սկսվի Սիրիային քրդերի դեմ այդ երկրի բանակի գործողությունը:

Անկարան «սիրիացի փախստականների համար ապահով գոտու ստեղծումը» պատրվակ է դարձրել հիշյալ տարածքների դեմ հարձակման համար: