Բացահայտվել է ԱՄՆ-ի դերակատարությունը Իրաքի բողոքարարների սպանության գործում
Չորեքշաբթի գիշեր Ասաիբ Ահլ ալ-Հաքք շարժման գլխավոր քարտուղարն ասել է.«Առկա փաստերը խոսում են Իրաքի վերջին անհանդարտությունների ընթացքում ԱՄՆ-ի կողմից բողոքարարների ու անվտանգության ուժերի սպանության մասին»:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, «Շեյխ Ղեյս Ալ-Խազաալին» հավելել է.«ԱՄՆ-ի կառավարությունը և այդ երկրի անվտանգության ընկերությունները այդ թվում վատահամբավ «Black water»-ը, դերակատար են եղել Իրաքի վերջին անհանդարտություններում»:
Ալ-Խազաալին հավելել է.«Այս սցենարի նպատակը Իրաքի անվտանգության ուժերի թուլացումը և ԻԼԻՊ-ի հսկողությունից ազատագրված տարածքներից Իրաքի ժողովրդական աշխարհազորային «Հաշդ Ալ-Շաաբաիի» ուժերին հեռացնելն ու անվտանգության առումով դատարկության առաջացումն է եղել»:
Իրաքի որոշ նահանգներ, այդ թվում՝ Բաղդադն անցած օրերի ընթացքում բողքի ցույցերի անկացման ականատես են եղել: Իրաքցիները բողոքում են՝ հանրային ծառայությունների ծացր որակի, աշխատատեղերի բացակայության ու կոռուպցիայի դեմ:
Բողոքի ակցիաների ընթացքում առնավազն 104 մարդ է սպանվել և ավելի քան 6 հազար մարդ վիրավորվել է: Սպանվածներից 8-ը Իրաիք անվտանգության ուժեր են եղել: