Բացահայտվել է ԱՄՆ-ի դերակատարությունը Իրաքի բողոքարարների սպանության գործում
https://parstoday.ir/hy/news/world-i112354-Բացահայտվել_է_ԱՄՆ_ի_դերակատարությունը_Իրաքի_բողոքարարների_սպանության_գործում
Չորեքշաբթի գիշեր Ասաիբ Ահլ ալ-Հաքք շարժման գլխավոր քարտուղարն ասել է.«Առկա փաստերը խոսում են Իրաքի վերջին անհանդարտությունների ընթացքում ԱՄՆ-ի կողմից բողոքարարների ու անվտանգության ուժերի սպանության մասին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 10, 2019 07:27 Asia/Tehran
  • Բացահայտվել է ԱՄՆ-ի դերակատարությունը Իրաքի բողոքարարների սպանության գործում

Չորեքշաբթի գիշեր Ասաիբ Ահլ ալ-Հաքք շարժման գլխավոր քարտուղարն ասել է.«Առկա փաստերը խոսում են Իրաքի վերջին անհանդարտությունների ընթացքում ԱՄՆ-ի կողմից բողոքարարների ու անվտանգության ուժերի սպանության մասին»:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, «Շեյխ Ղեյս Ալ-Խազաալին» հավելել է.«ԱՄՆ-ի կառավարությունը և այդ երկրի անվտանգության ընկերությունները այդ թվում վատահամբավ «Black water»-ը, դերակատար են եղել Իրաքի վերջին անհանդարտություններում»:

Ալ-Խազաալին հավելել է.«Այս սցենարի նպատակը Իրաքի անվտանգության ուժերի թուլացումը և ԻԼԻՊ-ի հսկողությունից ազատագրված տարածքներից Իրաքի ժողովրդական աշխարհազորային «Հաշդ Ալ-Շաաբաիի» ուժերին հեռացնելն ու անվտանգության առումով դատարկության առաջացումն է եղել»:

Իրաքի որոշ նահանգներ, այդ թվում՝ Բաղդադն անցած օրերի ընթացքում բողքի ցույցերի անկացման ականատես են եղել: Իրաքցիները բողոքում են՝ հանրային ծառայությունների ծացր որակի, աշխատատեղերի բացակայության ու կոռուպցիայի դեմ: 

Բողոքի ակցիաների ընթացքում առնավազն 104 մարդ է սպանվել և ավելի քան 6 հազար մարդ վիրավորվել է: Սպանվածներից 8-ը Իրաիք անվտանգության ուժեր են եղել: