Իրանական նավթատարի վրա հարձակումից հետո նավթի գինը բարձրացել է
Կարմիր ծովում իրանական նավթատարի վրա հարձակումից հետո, համաշխարհային շուկայում, նավթի գինն ավելացել է ավելի քան 2 տոկոսով:
Ռոյտերսի հաղորդման համաձայն, ուրբաթ օրը, 2.3 տոկոս ավելանալով, Հյուսիսային ծովի Բրենթ տեսակի նավթի յուրաքանչյուր բարելի գինը հասել է 60 դոլար 46 ցենտի:
«West Texas Intermediate» տեսակի յուրաքանչյուր բարելի գինը 2.1 տոկոսով ավելանալով, հասել է 54 դոլար 69 ցենտի:
Իրանական SABITY նավթային լցանավը պատկանում է Իրանի նավթատարների ազգային ընկերությանը: Ուրբաթ առավոտյան, Սաուդյան Արաբիայաի Ջեդդայի նվահանգստից 60 մղոն հեռավորության վրա, նավթատարը երկու անգամ հրաձակման թիրախ էր դարձել:
Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին, այս կապակցությամբ հայտարարել է.«Այս քայլի բոլոր հետևանքների համար պատասխանատու են այս վտանգավոր արկածախնդրության հեղինակները»: