Ռուսաստանի արձագանքը՝ Նորվեգիայում ռազմական գործողություններ իրականացնելու կապակցությամբ մեղադրանքին
https://parstoday.ir/hy/news/world-i112404-Ռուսաստանի_արձագանքը_Նորվեգիայում_ռազմական_գործողություններ_իրականացնելու_կապակցությամբ_մեղադրանքին
ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Նորվեգիայում ռազմական գործողությունների իրականացնելու մեջ այդ երկրին մեղադրելու պատճառը, տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ամրապնդումն արդարացնելն է:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հոկտեմբեր 11, 2019 13:51 Asia/Tehran
  • Ռուսաստանի արձագանքը՝ Նորվեգիայում ռազմական գործողություններ իրականացնելու կապակցությամբ մեղադրանքին

ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Նորվեգիայում ռազմական գործողությունների իրականացնելու մեջ այդ երկրին մեղադրելու պատճառը, տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ամրապնդումն արդարացնելն է:

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարության մեջ նշել է. «Նորվեգիայում ռուսական զորքերի ներկայության մասին լուրերը նպատակ ունեն արդարացնել այդ երկրում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի միջամտությունը»:

Վերջերս, նորվեգական Aldermeer ինտերնետային պորտալը հրապարակել էր լուր՝ Նորվեգիայում Ռուսաստանի ռազմական գործողության վերաբերյալ, որի նպատակն է եղել հատուկ վերահսկողական սարքեր տեղադրել այդ երկրում՝ հյուսիսային շրջանների իրավիճակը վերահսկելու նպատակով:  

ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ ասվում է. «Նման լուրերի տարածումն ակնհայտ սադրանք է, որի նպատակն է նորվեգացիներին Ռուսաստանը որպես թշնամական երկիր ու սպառնալիք ներկայացնելը»:

Նախարարությունը հայտարարել է, որ նման լուրերի հրապարակումը անպատասխանատու քայլ է և խաթարում է երկու երկրների հարաբերությունները, փոխվստահությունը  և բարեկամությունը: