Թրամփը ՀԳՀԾ-ից դուրս է եկել Իսրայելին սատարելու նպատակով
https://parstoday.ir/hy/news/world-i112463-Թրամփը_ՀԳՀԾ_ից_դուրս_է_եկել_Իսրայելին_սատարելու_նպատակով
ԱՄՆ նախագահն իր ելույթում խոստովանել է, որ ՀԳՀԾ-ից դուրս է եկել Իսրայելին սատարելու նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 13, 2019 13:34 Asia/Tehran
  • Թրամփը ՀԳՀԾ-ից դուրս է եկել Իսրայելին սատարելու նպատակով

ԱՄՆ նախագահն իր ելույթում խոստովանել է, որ ՀԳՀԾ-ից դուրս է եկել Իսրայելին սատարելու նպատակով:

Ալ Ջազիրա հեռուստաընկերության հաղորդման համաձայն, պահպանողական  կուսակցության հասարակական ակտիվիստների ամենամյա նիստում ունեցած ելույթում, Թրամփը հայտարարել է. «Ես ճանաչեցի Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ և դուրս եկա Իրանի հետ միջուկային համաձայնությունից»:

Նա հավելել է.«ԱՄՆ-ը ութ տրիլիոն դոլար ծախսել է Արևմտյան Ասիայում, կորցրել է հազարավոր ուժեր և մյուս կողմում միլիոնավոր մարդկանց սպանվելու ականատես է եղել, հետևաբար Արևմտյան Ասիայում պատերազմի մեջ մտնելն ԱՄՆ-ի մեծագույն սխալն էր»:

ԱՄՆ նախագահը խոստովանել է. «Մենք շարունակում ենք աջակցել Իսրայելին: Այդ շրջանակում, ես ԱՄՆ դեսպանատունը տեղափոխեցի Երուսաղեմ և քաղաքը ճանաչեցի որպես Իսրայելի  հավերժական մայրաքաղաք»:

Հատկանշական է, որ Թրամփը հայտարարում է ՀԳՀԾ-ից Իսրայելին սատարելու նպատակով դուրս գալու մասին, երբ ավելի վաղ հայտարարել էր, որ այդ համաձայնագիրը որևէ օգուտ չունի ամերիկացիների համար:

2018 թ. ԱՄՆ նախագահը, միակողմանի կերպով դուրս եկավ ՀԳՀԾ-ից և վերականգնեց հակաիրանական պատժամիջոցները:

Ինչպես ԱՄՆ-ի նախագահն է խոստովանել, Իրաքի դեմ ԱՄՆ-ի հարձակումից առաջ, Արևմտյան Ասիայի տարածաշրջանն ավելի կայուն ու ապահով էր:

Թրամփն ասել է.«Մենք տասը տարի մնացել ենք Սիրիայում և այժմ պետք է մեր զորայիններին դուրս բերենք անավարտ պատերազմների ցիկլից»:

Հակադարձելով Սիրիայի հյուսիսային շրջանների դեմ Թուրքիայի հարձակմանը, ԱՄՆ-ի նախագահն ասել է.«Մեզնից խնդրեցին Սիրիայում քրդերի կողքին պատերազմել, սակայն ես ասել եմ, որ մենք կողմնապահություն չենք անում: Մենք օգնել ենք քրդերին և ֆինանսական ռեսուրսներ ենք տրամադրել նրանց: Նրանք պաշտպանում են իրենց հայրենիքը և դա լավ  է»: