Ռուսաստանը շեշտել է բանակցությունների միջոցով Թուրքայի ու Սիրիայի տարաձայնությունները լուծելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i112554-Ռուսաստանը_շեշտել_է_բանակցությունների_միջոցով_Թուրքայի_ու_Սիրիայի_տարաձայնությունները_լուծելու_անհրաժեշտությունը
ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ռուսաստանը շեշտում է թուրք-սիրիական տարաձայնությոնները բանակցությունների միջոցով լուծելու անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 16, 2019 08:48 Asia/Tehran
  • Ռուսաստանը շեշտել է բանակցությունների միջոցով Թուրքայի ու Սիրիայի տարաձայնությունները լուծելու անհրաժեշտությունը

ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ռուսաստանը շեշտում է թուրք-սիրիական տարաձայնությոնները բանակցությունների միջոցով լուծելու անհրաժեշտությունը:

Ռոյտերսի հաղորդման համաձայն, Սերգեյ Լավրովը հայտարարել է. «Թուրքիայի ու Սիրիայի միջև տարաձայնությունները պետք է լուծվեն 1998թ. երկու երկրի միջև ստորագրված Ադանայի համաձայնագրի շրջանակներում»:

Լավրովը հավելել է, որ համաձայնագրի արդյունավետ իրականցմանը, որը ներառում է թուրք-սիրիական սահմանին ահաբեչության եմ համատեղ պայքարը, խանգարել են Եփրատի արևելքում ԱՄՆ-ի ու նրա դշանկիցների գործողությունները:

Լավրովի խոսքով ՝ իրավիճակը պետք է հնարավորինս շուտ լուծվի ՝ Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի հիման վրա:

1998թ հոկտեմբերի 20-ին, Թուրքիայի ու Սիրիայի միջև կնքվեց Ադանայի համաձայնագիրը, ահաբեկչության դեմ համատեղ պայքարի վերաբերյալ: Այդ ժամանակ, Անկարան իր ուժերը տեղակայել էր Սիրիայի հետ սահմանին և սպառնում էր պատերազմ սկսել: