Ֆրանսիայի հակաիրանական մոտեցումը
https://parstoday.ir/hy/news/world-i112572-Ֆրանսիայի_հակաիրանական_մոտեցումը
Չնայած ՀԳՀԾ-ի նկատմամբ Վաշինգտոնի և Սպիտակ տան եվրոպական դաշնակիցների ւոխտադրժությանը, Ֆրանսիայի արտգործնախարարությունը Իրանին կոչ է արել կատարել միջուկային գործարքի շրջանակներում ստանձնած պարտավորությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 16, 2019 15:55 Asia/Tehran
  • Ֆրանսիայի հակաիրանական մոտեցումը

Չնայած ՀԳՀԾ-ի նկատմամբ Վաշինգտոնի և Սպիտակ տան եվրոպական դաշնակիցների ւոխտադրժությանը, Ֆրանսիայի արտգործնախարարությունը Իրանին կոչ է արել կատարել միջուկային գործարքի շրջանակներում ստանձնած պարտավորությունները:

Չորեքշաբթի օրը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ֆրանսիան շարունակում է հավատարիմ մնալ  Իրանի հետ միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորություններին և Իրանին կոչ է արել կատարել իր բոլոր պարտավորությունները:

Ֆրանսիան  իր գորընկերներ Գերմանայի և Բրիտանիայի հետ միասին բազմիցս խորը մտահոգություն է հայտնել միջուկային գործարքի պարտավորությունների վերաբերյալ Իրանի գործողությունների կապակցությամբ:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Իրանին հրաժարվի ՀԳՀԾ-ի պարտավորությունների կրճատման քայլերից և լիովին հավատարիմ մնա ՀԳՀԾ-ին:  

Մինչ այժմ Իրանը  երեք փոլով իրականացրել է ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատման քայլերը և հայտարարել է, որ հաջորդ քայլերը կիրականացվեն, եթե մյուս կողմերը չկարողանան կատարել իրենց պարտավորությունները: