Հարավային Կորեայում ցուցարար ուսանողները հարձակվել են Սեուլում ԱՄՆ դեսպանատան վրա
https://parstoday.ir/hy/news/world-i112639-Հարավային_Կորեայում_ցուցարար_ուսանողները_հարձակվել_են_Սեուլում_ԱՄՆ_դեսպանատան_վրա
Մի խումբ հարավկորեացի ուսանողներ, ի նշան բողոքի՝ այդ երկրում ամերիկյան զորքերի ներկայության դեմ, ներխուժել են Սեուլում ԱՄՆ դեսպանատան տարածք:
(last modified 2025-09-24T15:02:44+00:00 )
Հոկտեմբեր 18, 2019 17:27 Asia/Tehran
  • Հարավային Կորեայում ցուցարար ուսանողները հարձակվել են Սեուլում ԱՄՆ դեսպանատան վրա

Մի խումբ հարավկորեացի ուսանողներ, ի նշան բողոքի՝ այդ երկրում ամերիկյան զորքերի ներկայության դեմ, ներխուժել են Սեուլում ԱՄՆ դեսպանատան տարածք:

Տասնյակ հարավկորեացի ուսանողներ, որոնք բողոքում են Կորեական թերակղզում Վաշինգտոնի բռնակալ քաղաքականության դեմ, հարձակվել են ԱՄՆ դեսպանատան վրա, և մտել  դեսպան Հարի Բ. Հարիսի բնակավայրը:

Հաղորդման համաձայն, ոստիկանությունը, ցուցարարներին ցրելու համար, օգտագործել է արցունքաբեր գազ և ձերբակալել 19 ուսանողների:

Բողոքողարար ուսանողները ԱՄՆ զորքերից պահանջել են դուրս գալ իրենց երկրի տարածքից, և Վաշինգտոնին կոչ են արել չմիջամտել այդ երկրի ներքին գործերին:

Հատկանշական է, որ Սեուլը և Վաշինգտոնը մտադիր են առաջիկա շաբաթ  բանակցությունների նոր փուլ սկսել՝ ամերիկյան զորքերի ներկայությանն ուղղված Հարավային Կորեայի ռազմական ծախսերի ավելացման շուրջ:

Հարավային Կորեան  2019 թ.-ին  890 միլիոն դոլար է ծախսել այդ երկրում ամերիկացի 2800 զորայինների ներկայության համար: