Սանդերսը քննադատել է Թրամփի վարչակազմին՝ Սիոնիստական ռեժիմին ռազմական օգնություն ցուցաբերելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i112992-Սանդերսը_քննադատել_է_Թրամփի_վարչակազմին_Սիոնիստական_ռեժիմին_ռազմական_օգնություն_ցուցաբերելու_համար
ԱՄՆ-ում 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների անկախ թեկնածու Բերնի Սանդերսը քննադատել է Թրամփի վարչակազմին՝ Սիոնիստական ռեժիմին ռազմական օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 29, 2019 12:36 Asia/Tehran
  • Սանդերսը քննադատել է Թրամփի վարչակազմին՝ Սիոնիստական ռեժիմին ռազմական օգնություն ցուցաբերելու համար

ԱՄՆ-ում 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների անկախ թեկնածու Բերնի Սանդերսը քննադատել է Թրամփի վարչակազմին՝ Սիոնիստական ռեժիմին ռազմական օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Վերմոնթ նահանգի անկախ թեկնածու Բերնի Սանդերսը երկուշաբթի օրը  կայացած «Ջեյ սթրիթ» ամենամյա համագումարում ասել է.«Պաղեստինցիներն իրավունք ունեն ապրել խաղաղության ու անվտանգության մեջ և Բարաք Օբամայի նախագահության օրոք Թել Ավիվի ու Վաշինգտոնի միջև ձեռքբերված պայմանավորվածության շրջանակում ԱՄՆ-ի կողմից տարեկան երեք միլիարդ 800 միլիոն դոլարի ռազմական օգնության մի մասը պետք է Գազայի հատվածում  հատկացնել մարդասիրական օգնությունների»:

Իր ելույթում Սանդերսը կոռումպացված առաջնորդներ անվանելով Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ասել է.«Նրանցից մեկը կանգնած է իմփիչմենտի շեմին , իսկ մյուսն էլ երևի բանտում է հայտնվելու»:

Ամերիկացի սենատորը նաև ասել է.«ԱՄՆ-ում կայանալիք առաջիկա ընտրություններում հաղթելու դեպքում, խոստանում եմ այս երկրի ռազմական օգնությունը, որպես լծակ օգտագործել իսրայելցիների քաղաքատիպ ավանների կառուցումը դադարեցնելու համար»: