Whats App- ի բողոքն իսրայելական ընկերության կողմից լրտեսության կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i113010-whats_app_ի_բողոքն_իսրայելական_ընկերության_կողմից_լրտեսության_կապակցությամբ
Whats App սոցիալական ցանցը իսրայելական ընկերությանը մեղադրել է լրագրողներին և իրավապաշտպաններին լրտեսելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 30, 2019 06:58 Asia/Tehran
  • Whats App- ի բողոքն իսրայելական ընկերության կողմից լրտեսության կապակցությամբ

Whats App սոցիալական ցանցը իսրայելական ընկերությանը մեղադրել է լրագրողներին և իրավապաշտպաններին լրտեսելու մեջ:

 

Համաձայն Կալիֆոռնիայի դաշնային դատարանին ներկայացվածղ Whats App- ի հայցադիմումի ՝ ​​տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սիոնիստական ընկերությունը (NSO) փորձել է 1500 սարքերի վրա տեղադրված ծրագրերով, ստանալ օգտատերերի տեղեկությունները: Այս մասին չորեքշաբթի օրը հաղորդել է ամերիկյան CBC News լրատվական գործակալությունը:

Whats App-ի  հաղորդագրությունների բաժնի ղեկավար Ուիլ Քաթչարթը գրել է. «Իսրայելական ընկերությունը հայտարարում է, թե սպասարկում է որոշ երկրների կառավարություններին, սակայն նախորդ ամիս, մենք հայտնաբերել ենք ավելի քան 100 իրավապաշտպանների ու լրագրողների, որոնք կիբեր հարձակման են ենթարկվել այդ ընկերության կողմից»:

Whats App- ի բողոքում ասվում է. «Իսրայելական ընկերությունն օգտվելով,  Apple և BlackBerry հեռախոսների և Android համակարգ ունեցող հեռախոսների վրա տեղադրված ծրագրերից, գողանում է օգտատորերի տվյալները»: