Ամբողջ աշխարհում փակվել են Սիոնիստական ռեժիմի դեսպանատներն ու հյուպատոսարանները
Այսօր ամբողջ աշխարհում փակվել են Իսրայելի դեսպանատներն ու հյուպատոսարանները: Դեսպանատների ու հյուպատոսարանների փակման պատճառն այդ ռեժիմի արտաքին գործերի նախարարության և ֆինանսների նախարարության միջև առաջացած կոնֆլիկտն է: Իսրայելի արտաքին գործերի նախարարության և ֆինանսների նախարարության միջև կոնֆլիկտը կապված է դիվանագետների և ռազմական կցորդների աշխատավարձերի վճարման և ծախսերի հաշվետվության կանոնների փոփոխության հետ:
Իսրայելական «Թայմս» թերթի փոխանցմամբ՝ Սիոնիստական ռեժիմի դիվանագիտական պատվիրակությունները հայտարարել են.«Իսրայելի Ֆինանսների նախարարության որոշման պայմաններում՝ հաշվի առնելով համաձայնեցված և 2019 թվականի հուլիսի 21-ին կնքված պայմանավորվածությունների խախտումը և դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքային ընթացակարգը փոխելու որոշումը, մենք ստիպված ենք դադարեցնել մեր դիվանագիտական առաքելությունները»:
Երուսաղեմը բռնագրավող ռեժիմի ֆինանսների նախարարությունը 2019 թվականի հուլիսի 21-ին կայացած որոշման համաձայն կրճատեց այդ ռեժիմի դեսպանատների բյուջեն և դիվանագետներին պարտավորեցրեց ցանկացած ծախսի դիմաց փաստաթուղթ ներկայացնել:
Ըստ հաղորդման՝ Իսրայելի դեսպանատների ու հյուպատոսարանների փակվելը կարող է վնասել այն սիոնիստներին, որոնք այցելում են բռնագրավված Պաղեստինից դուրս տարածքներ, կամ վիզան կորցնելու և բժշական ծառայության անհապաղ կարիք ունենալու դեպքում ունենում են հյուպատոսարանների օգնության կարիքը: