Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i113057-Հյուսիսային_Կորեան_բալիստիկ_հրթիռ_է_արձակել_Ճապոնական_ծովի_ուղղությամբ
Հարավային Կորեայի բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 31, 2019 13:19 Asia/Tehran
  •  Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Հարավային Կորեայի բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ:

Հարավային Կորեայի  Yonhap լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Հարավային Կորեայի բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի բանակը հինգշաբթի օրը մեկ հրթիռ է արձակել  Ճապոնական ծովի ուղղությամբ:

Մինչ այժմ Հյուսիսային Կորեան ոչ մի կարծիք չի հայտնել այդ հրթիռի արձակման վերաբերյալ: 

Հյուսիսային Կորեայի բանակը հոկտեմբերի 3-ին ևս փորձարկել էր մի նոր բալիստիկ հրթիռ,  այն արձակելով  Ճապոնական ծովի ուղղությամբ: Հրթիռի արձակումն իրականացնվել էր սուզանավից։

Ստոկհոլմյան բանակցությունների ձախողումից հետո, Հյուսիսային Կորեայի պաշտոնատարներն ընդգծել են.«Քանի դեռ Վաշինգտոնը վերջ չի տվել Փխենյանի դեմ իր թշնամական կողմնորոշմանը, այլևս չեն բանակցելու ԱՄՆ-ի հետ»:

Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ից պահանջում է չեղարկել Փխենյանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները, սակայն Վաշինգտոնն ամեն անգամ անհիմն պատճառներով խստացնում է այդ պատժամիջոցները: