ԱՄՆ-ի նոր շանտաժը Հարավային Կորեայի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i113325-ԱՄՆ_ի_նոր_շանտաժը_Հարավային_Կորեայի_դեմ
Վաշինգտոնը Սեուլից պահանջել Է հնգապատկել Կորեական թերակղզում ամերիկյան զորուժը պահելու ծախսերը: Խոսքը վերաբերում է հինգ միլիարդ դոլար գումարին: Այս մասին հաղորդել է Հարավային Կորեայի KBS ռադիոկայանը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 08, 2019 11:40 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի նոր շանտաժը Հարավային Կորեայի դեմ

Վաշինգտոնը Սեուլից պահանջել Է հնգապատկել Կորեական թերակղզում ամերիկյան զորուժը պահելու ծախսերը: Խոսքը վերաբերում է հինգ միլիարդ դոլար գումարին: Այս մասին հաղորդել է Հարավային Կորեայի KBS ռադիոկայանը:

Հարավային Կորեան բողոքելով ԱՄՆ-ի այդ պահանջի դեմ, հայտարարել է, որ այդ պահանջը չի տեղավորվում համատեղ պաշտպանության ծախսերի բաշխման համաձայնագրի շրջանակներում:

ԱՄՆ-ն այն դեպքում է նման պահանջ ներկայացրել, երբ Սեուլը 2019 թվականին 924 միլիոն դոլար վճարել է Հարավային Կորեայում 28 հազար ամերիկացի զինծառայողների ներկայության համար: Տարածաշրջանում լարվածության հիմնական պատճառը հենց ԱՄՆ-ն է:

Առաջիկա օրերին Սեուլում կայանալու է  ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ 11-րդ ռազմական պայմանագրի շուրջ բանակցությունների երրորդ փուլը: