Էրդողանը մեկնել է ԱՄՆ՝ Թրամփին հանդիպելու նպատակով
https://parstoday.ir/hy/news/world-i113468-Էրդողանը_մեկնել_է_ԱՄՆ_Թրամփին_հանդիպելու_նպատակով
Թուրքիայի նախագահը մեկննել է Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Նոյեմբեր 13, 2019 07:23 Asia/Tehran
  • Էրդողանը մեկնել է ԱՄՆ՝ Թրամփին հանդիպելու նպատակով

Թուրքիայի նախագահը մեկննել է Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Անատոլու լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թրամփի հրավերով ԱՄՆ ժամանած Էրդողանը, ժամանումից անմիջապս հետո հանդիպել է մի խումբ պաշտոնյաների հետ:

Ամերիկացի առևտրականների հետ Էրդողանի հանդիպման ժամանակ, քննարկվել են Վաշինգտոն-Անկարա հարաբերությունների զարացումը և առևտրային հարաբերությունը զարգացնելու նպատակով մաքսային սակագների քաղաքականությունը:

Էրդողանի հակառակորդները, այդ թվում ՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, նշելով, որ այցն անարդյունք է լինելու, հայտարարել են, որ ներկա իրավիճակում, Էրդողանը չպետք է մեկներ Միացյալ Նահանգներ:

Այսօր կայանալու է Էրդողանի և Թրամփի հանդիպումը՝ երկու երկրների միջև առկա տարաձայնությունների կարգավորման և առևտրային պատերազմի ու Սիրիայի հարցի քննարկման նպատակով: