ԱՄՆ-ը օկուպացրել է Սիրիայի հյուսիս-արևելքը
ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչն այդ երկրի հյուսիս-արևելքում ԱՄՆ գործողությունները անվանել է օկուպացիա:
Հինգշաբթի օրը կայացած Սիրիայի իրավիճակի քննարկման թեմայով ԱԽ նիստում, Բաշար Ալ Ջաֆարին հայտարարել է, որ Սիրիաի նավթահորերում ԱՄՆ-ի զինված վերահսկողությունն ու օկուպցաիան ակհնայտ է:
Բաշար Ալ Ջաֆարին հավելել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները պետք է հարգեն Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցչի խոսքերով. «Անվտանգության խորհրդում երկպառակությունը հասել է այնպիսի մակարդակի, որ դրա որոշ անդամներ, իրենց հայտարարել են հերսոներ՝ ԻԼԻՊ-ի ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիին սպանելու համար»:
Նա հավելել է, որ Դամասկոսը պահանջում է անհապաղ վերացնել հակասիրիական պատժամիջոցները, ինչը համարվում է տնտեսական ահաբեկչություն:
Սիրիայի նավթադաշտերը պաշտպանելու պատրվակով, ԱՄՆ-ը, առանց Դամասկոսի թույլտվության, մի խումբ զորայիններ է տեղակայել Սիրիայի հյուսիս-արևելքում, ինչը համարվում է օկուպացիա:
՝