Human Rights Watch. Աշխարհը պետք է դեմ արտայատվի Իսրայելի հակաիրավական միջոցառումներին
Human Rights Watch- ի գրասենյակի տնօրենն ընդգծել է, որ աշխարհը պետք է միջոցներ ձեռնարկի Իսրայելի կողմից մարդու իրավունքների ոտնահարման դեմ:
Օմար Շաքիրը, որը վերջերս արտաքսվել է օկուպացված տարածքներից, ասել է. «Եթե աշխարհը քայլեր չձեռնարկի Սիոնիստական ռեժիմի կողմից միջազգային օրենքների ոտնահարումը կանխելու ուղղությամբ, ականատեսը կլինի օկուպացված Պաղեստինում մարդու իրավունքների ավելի լայնածավալ ոտնահարումների»:
Անդրադառնալով օկուպացված տարածքներից իրեն արտաքսելուն, նա հավելել է. « Դա, անկասկած, փորձ է խափանել պաղեստինցիների իրավունքների պաշտպանությանն ուղղված՝ մարդու իրավունքների դիտորդի գործունեությունը»:
Սիոնիստական ռեժիմի Գերագույն դատարանը, որոշում է ըւնդունել Պաղեստինի օկուպացված տարածքներից արտաքսել Human Rights Watch- ին, հակաիսրայելական բոյկոտի շարժմանը մասնակցելու պատճառով: