Միջազգային քրեական դատարանը մտահոգված է Սիոնիստական ռեժիմի զավթիչ քաղաքականության կապակցությամբ
Դեկտեմբեր 06, 2019 07:26 Asia/Tehran
Միջազգային քրեական դատարանի քննիչը մտահոգություն է հայտնել այն մասին, որ Սիոնիստական ռեժիմը փորձում է զավթել Հորդանանի հովիտը:
Հինգշաբթի օրը Ֆոթո Բենսուդան հայտարարել է, որ Իսրայելը փորձում է Հորդանանի հովիտը կցել օկուպացված Պաղեստինի տարածքներին և դա մտահոգուիչ է:
Բենսուդան, ով հինգ տարի առաջ սկսել է հետաքննել Հորդանան գետի արևմտյան ափին Սիոնիստական ռեժիմի օկուպացիան, ասել է, որ պատրաստվում է Իսրայելի պատերազմական հանցագործությունների գործով որոշում կայացնել:
Սա այն դեպքում, երբ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում խոսել է Հորդանանի հովիտն այդ ռեժիմին բռնակցելու մասին:
Պիտակ