Չինաստանում սահմանափակումներ են կիրառվել ամերիկացի դիվանագետների նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/world-i114243-Չինաստանում_սահմանափակումներ_են_կիրառվել_ամերիկացի_դիվանագետների_նկատմամբ
Չինաստանն ի պատասխան ԱՄՆ-ի գործողությունների, հայտարարել է այդ երկրում գտնվող ամերիկացի դիվանագետների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 06, 2019 13:45 Asia/Tehran
  • Չինաստանում սահմանափակումներ են կիրառվել ամերիկացի դիվանագետների նկատմամբ

Չինաստանն ի պատասխան ԱՄՆ-ի գործողությունների, հայտարարել է այդ երկրում գտնվող ամերիկացի դիվանագետների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու մասին:

Չինաստանի կառավարությունն այս քայլին դիմել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը սահմանափակումներ կրիրառեց չինացի դիվանագետների նկատմամբ: Այսուհետև, Չինաստանում գտնվող ամերիկացի դիվանագետներն ադդ երկրի որևէ պաշտոնյայի հետ հանդիպումից առաջ, այդ մասին պետք է տեղեկացնեն ԱԳ նախարարությանը:

Չինաստանի ԱԳՆ խոսնակ Հուա Չունյինգն այս կապակցությամբ հայտարարել է. «Այս քայը պատասխան է հոկտեմբերին ԱՄՆ-ի կողմից կիրառված սահմանափակումներին, որոնց համաձայն, չինացի դիվանագետները պարտավոր են նախապես տեղեկացնել  պաշտոնյաների հետ իրենց հանդիպումների և կրթական ու հետազոտական կենտրոններ այցելությունների մասին»:

Նա հավելել է, որ այսուհետ, ամերիկացի դիվանագետները պարտավոր են առնվազն 5 օր առաջ տեղեկացնել իրենց բոլոր հանդիպումների մասին: