Թրամփը դիմել է համաշխարհային բանկին.«Վարկ մի՛ տրամադրեք Չինաստանին»
ԱՄՆ նախագահը դեմ է հանդես եկել Համաշխարհային բանկի կողմից Չինաստանին վարկ տրամադրելուն: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, դեկտեմբերի 7-ին իր թուիթերյան էջում կատարած գրառման մեջ դեմ հանդես գալով Համաշխարհային բանկի կողմից Չինաստանին վարկ տրամադրելուն, նշել է.«Չինաստանը շատ փող ունի, իսկ երբ չի ունենում, ստեղծում է այն: Դադարեք Չինաստանին վարկ տալ»:
ԱՄՆ Ֆինանսների նախարար Սթիվ Մենուչինը ևս դեկտեմբերի 5-ին իր համաձայնությունը հայտնելով ԱՄՆ-ի ներկայացուցիչների անդամների հետ, Համաշխարհային բանկին կոչ է արել դադարեցնել Չինաստանին վարկի տրամադրումը»:
Համաշխարհային բանկից Չինաստանի վարկ ստանալու շուրջ լարվածությունն առաջացել է այն բանից հետո, երբ Պեկինն իր եկամտից միլիարդավոր դոլարներ հատկացրեց «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում ներգրավված երկրներին, որպեսզի անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծեն այդ նախագծի համար: Ամերիկացի քաղաքական գործիները դեմ արտահայտվեցին Չինաստանի այդ քայլին:
Համաշխարհային բանկի կողմից Չինաստանին վարկ տրամադրելու հարցը լրջացել Պեկինի ու Վաշինգտոնի միջև ընթացող առևտրային պատերազմի սրման ֆոնին: