ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը դեմ է Հորդանան գետի արևմտյան ափն Իսրայելին կցելուն
https://parstoday.ir/hy/news/world-i114297-ԱՄՆ_Ներկայացուցիչների_պալատը_դեմ_է_Հորդանան_գետի_արևմտյան_ափն_Իսրայելին_կցելուն
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն առաջին անգամ ընդունել է բանաձև, որում դեմ է արտայատվել Հորդանան գետի արևմտյան ափի բռնակցմանը Իսրայելին :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2019 14:36 Asia/Tehran
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը դեմ է Հորդանան գետի արևմտյան ափն  Իսրայելին կցելուն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն առաջին անգամ ընդունել է բանաձև, որում դեմ է արտայատվել Հորդանան գետի արևմտյան ափի բռնակցմանը Իսրայելին :

Սիոնիստական Հաարեց թերթի հաղորդման համաձայն,  դեկտեմբերի 6-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատն առաջին անգամ ընդունել է բանաձև, որում դեմոկրատական ներկայացուցիչները դեմ են հանդես եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուիի և նրա աջակողմյան կոալիցիայի քաղաքականութանը:

Բանաձևը հաստատվել է 226 կողմ և 188 դեմ ձայներով:

Այս բանաձևի համաձայն՝  իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման համար ԱՄՆ-ի ցանկացած առաջարկ պետք է ներգրավի երկու անկախ պետությունների  ստեղծման հավանությունը:

Բանաձևը դեմ է արտահայտվել Իսրայելի հետ առանց բանակցությունների սեղանի շուրջ  նստելու և Պաղեստինը անկախ երկիր հռչակելու ջանքերը:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ  առաջիկա ընտրություններում հաղթելու դեպքում, Հորդանան գետի արևմտյան ափի հատվածը կկցվի Իսրայելին: