Թուրքիան մեղադրվում է Լիբիա ռազմական տեխնիկա ուղարկելու մեջ
Դեկտեմբեր 14, 2019 13:11 Asia/Tehran
«Լիբիայի ազգային բանակի» խմբի խոսնակը Անկարային մեղադրում է Լիբիա ռազմական տեխնիկա ուղարկելու մեջ:
Գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած «Լիբիայի ազգային բանակ» խմբի խոսնակ Ահմեդ Ալ-Մասմարին հայտարարել է, որ Թուրքիան Միսրատայի օդանավակայանից ու նավահանգիստներից օգտվում է՝ զինված աշխարհազորայիններին ռազմական տեխնիկա ուղարկելու համար:
«Լիբիայի ազգային բանակ»-ի առաջնորդ Հաֆթարի ուժերն ապրիլի 4-ին Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների ֆինանսական ու սպառազինական աջակցությամբ հարձակվեցին մայրաքաղաք Տրիպոլիի վրա, այն գրավելու նպատակով, սակայն մինչ այսօր նրանց չի հաջողվել իրականացնել այդ մտադրությունը:
Պիտակ