ԱՄՆ-ն արգելում է Հարավային Կորեային բժշկական սարքավորումների արտահանել Իրան
(last modified Sat, 14 Dec 2019 14:30:19 GMT )
Դեկտեմբեր 14, 2019 18:00 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն արգելում է Հարավային Կորեային բժշկական սարքավորումների արտահանել  Իրան

Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունն անդրադառնալով Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից հումանիտար ապրանքների, սննդի ու դեղորայքի ոլորտում առևտրի վրա սահմանած սահմանափակումներին հայտարարել է, որ Սեուլը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ:

Շաբաթ օրը, Հարավային Կորեայի արտգործնախարարության աղբյուրը, որը հրաժարվել է բացահայտել անունը, հայտարարել է,  որ Սեուլը հումանիտար առևտրի վերաբերյալ բանակցում է Թեհրանի և Վաշինգտոնի հետ:

Հաղորդման համաձայն, Հարավային Կորեայի պետդեպարտամենտի, արդյունաբերության նախարարության և ֆինանսների նախարարության պաշտոնյաները մեկնել են Միացյալ Նահանգներ՝ այդ հարցն ամերիկացի պաշտոնյաների հետ քննարկելու նպատակով:

«Յունհափի» հաղորդման համաձայն, Իրանը բողոք է ներկայացրել Թեհրանում Հարավային Կորեայի դեսպանին, բժշկական սարքավորումների արտահանումը դադարեցնելու համար:

2019 թվականի ապրիլից ի վեր, երբ ԱՄՆ-ը չեղարկեց պատժամիջոցների արգելումը Թեհրանի նկատմամբ, Հարավային Կորեայի ընկերությունները դժվարանում են բժշկական սարքավորումներ, դեղորայք և այլ հումանիտար ապրանքներ վաճառել Իրանին: