Սննդի թափոնների առումով Սաուդյան Արաբիան զբաղեցնում է առաջին տեղն աշխարհում
Սաուդյան Արաբիան գլխավորում է սննդի ամենաշատ թափոններ ունեցող երկրներին:
The Economist կայքը հրապարակել է մի հետազոտության տվյալներ, որոնց համաձայն, աշխարհի 25 երկրներին բաժին է հասնում համաշխարհային ՀՆԱ-ի 87 տոկոսը, իսկ աշխարհում սննդի թափոնների ամենախոշոր մասը բաժին է ընկնում Սաուդյան Արաբիայի քաղաքացիներին:
Տնտեսագետները նշում են, որ սննդի թափոնների պատճառով, Սաուդյան Արաբիայի տնտեսությունը տարեկան մի քանի հարյուր միլիոն դոլարի վնաս է կրում: Նրանք նշում են նաև, որ սննդի թափոնները վնաս են հասցնում նաև շրջակա միջավայրին:
Ու չնայած արաբական երկրները սննդի թափոնների առումով գտնվում են առաջին տեղում, Եմենի բնակչությունը, որն արդեն մոտ հինգ տարի ենթարկվում է սաուդյան կոալիցիայի հարձակումներին, դիմագրավում է նաև սննդի խորը ճգնաժամ:
ՄԱԿ-ի տվյալներով, Եմենի ճգնաժամն աշխարհի ամենախոշոր հումանիտար աղետն է:
Ներկա դրությամբ, աշխարհում շուրջ մեկ միլարդ մարդ կանգնած է թերսնման ու սովի ճգնաժամի առջև: