Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելը Վրաստանի կառավարության գլխավոր առաջնահերթությունն է
https://parstoday.ir/hy/news/world-i114698-Եվրամիությանը_և_ՆԱՏՕ_ին_անդամակցելը_Վրաստանի_կառավարության_գլխավոր_առաջնահերթությունն_է
Վրաստանի վարչապետն ասել է.«Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելն մեր կառավարության գլխավոր առաջնահերթությունն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2019 14:00 Asia/Tehran
  • Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելը Վրաստանի կառավարության գլխավոր առաջնահերթությունն է

Վրաստանի վարչապետն ասել է.«Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելն մեր կառավարության գլխավոր առաջնահերթությունն է»:

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, երեքշաբթի օրը Թբիլիսիում կայացած նիստում նշել է.«Թբիլիսին պետք է կշռադատված ու տրամաբանական քաղաքականություն որդեգրի Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման համար»:

1991 թվականին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնավար տարածքներն  Վրաստանից անկախություն հռչակեցին:

Առ այսօր այդ երկու անջատական տարածքների վրա իրենց վերահսկողությունը վերականգնելու Վրաստանի կառավարության ջանքերն ապարդյուն են անցել: