ԱԽ-ի եվրոպական անդամները հովանավորել են ՀԳՀԾ-ն
https://parstoday.ir/hy/news/world-i114762-ԱԽ_ի_եվրոպական_անդամները_հովանավորել_են_ՀԳՀԾ_ն
ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ եվրոպական երկրները հանդես են եկել ՀԳՀԾ-ի պահապանման կոչով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2019 14:01 Asia/Tehran
  • ԱԽ-ի եվրոպական անդամները հովանավորել են ՀԳՀԾ-ն

ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ եվրոպական երկրները հանդես են եկել ՀԳՀԾ-ի պահապանման կոչով:

Հինգշաբթի օրը 2231 բանաձևի քննարկման թեմայով ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստից հետո, հանդես գալով մի հաղորդագրությամբ, ԱԽ-ի անդամ եվրոպական պետությունները հայտարարել են.«ՀԳՀԾ-ն տարածաշրջանային ու միջազգային խաղաղության երաշխիքն է»:

Միևնույն ժամանակ, թիվ 2231 բանաձևի քննարկման նիստում Բրիտանիայի ներկայացուցիչ Քարեն Փիերսը, չանդրադառնալով այն փաստին, որ  Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան չեն գործադրում ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց հանձնառությունները, ասել է.«Իրանի կողմից ՀԳՀԾ-ի շրջանակերում հանձնառությունների նվազեցումը ցավալի երևույթ է»:

Սակայն Բելգիայի ներկայացուցիչ Մարք Փեսթինն ասել է.«ԱԽ-ի բոլոր անդամները պետք է գործադրեն ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունները»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է.«Իրանի միջուկային համաձայնագիրը բազմակողմանի դիվանագիտության կարևորագույն ձեռքբերումներից մեկն է»: