Ադրբեջանում իսրայելական կործանիչներ տեղակայվելու մասին հաղորդումները հերքվել են
Դեկտեմբեր 21, 2019 07:15 Asia/Tehran
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է այդ երկրի տարածքում Սիոնիստական ռեժիմի կործանիչների տեղակայման վերաբերյալ որոշ լրատվամիջոցների հաղորդումները:
ԱՊԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ուրբաթ օրն արձագանքելով այդ երկրի տարածքում իսրայելական կործանիչներ տեղակայվելու կապակցությամբ որոշ լրատվամիջոցների հաղորդումներին, հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է, որ այդ հաղորդումներն անհիմն են:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ընդգծել է.«Այս երկրում ոչ մի օտարերկրյա արտադրության կործանիչ կամ ռազմական տեխնիկա չի տեղակայվել և նման հաղորդումները պարբերաբար հրապարակվում են կործանարար մտադրություններով»:
Պիտակ