Դեկտեմբեր 23, 2019 11:52 Asia/Tehran
  • Էրդողանը գաղթականների հոսքով է պառնացել Եվրոպային

Կիրակի երեկոյան, Թուրքիայի նախագահը սպառնացել է, որ եթե Եվրամիությունն Անկարայի հետ չհամագործակցի, գաղթականների մեծ հոսք է սկսվելու դեպի Եվրոպա:

Նշելով, որ Անկարան միայնակ չի կարող սիրիացի գաղթականներին ընդունել, Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում լարվածությունների աճից հետո, 80 հազար սիրիացիներ դեպի Թուրքիա են ուղևորվել:

Օրեր առաջ, Թուրքիան հայտարարել էր, որ Եվրամիությունը չի կատարել իր հանձնառություններն այդ երկում ապաստանած գաղթականների նկատմամբ և խոստացած 6 միլիարդ եվրոյից միայն 2 միլիարդ 700 միլիոն եվրո է վճարել:

2016թ. Թուրքիայի ու Եվրամիության միջև կնքված համաձայնության հիմամբ, Անկարան համաձայնել է ֆինանսական օգնության դիմաց, սանձել ապօրինի գաղթականների երթը դեպի Եվրոպա:

Պիտակ