Հանրապետական սենատորները ողջունել են Իրանին չսպառանլու Դոնալդ Թրափի քայլը
Հունվար 09, 2020 12:38 Asia/Tehran
Չորեքշաբթի օրը մի խումբ հանրապետական սենատորները ողջունել են Իրանին սպառնալուց նահանջելու Դոնալդ Թրամփի քայլը:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ հանրապետական սենատորներ Լինդսի Գրահամը, Ջիմ Այնհաֆը, Ջին Ռիշը, Թիմ Քեյնը և Ռենդ Փալն Իրանին սպառնալուց Թրամփի նահանջը համարել են Արևմտյան Ասիայում լարվածությունների մեղմացմանն ուղղված քայլ:
Դոնալդ Թրամփը, որ մի քանի օր առաջ խոսում էր Իրանում տարբեր կետեր թիրախ դարձնելու մասին, չորեքշաբթի օրն Իրանի հրթիռային հարձակումից հետո իր ելույթի ընթացքում խուսափեց Թեհրանի դեմ ռազմական սպառնալիքներ հնչեցնելու քայլից և դողդոջուն ձայնով խոսեց Իրանի հետ խաղաղություն հաստատման և տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայության նվազեցման անհրաժեշտության մասին:
Պիտակ