Թրամփը կրկնել է գեներալ Սուլեյմանիի սպանության վերաբերյալ իր հայտարարությունը
(last modified Sat, 11 Jan 2020 05:42:21 GMT )
Հունվար 11, 2020 09:12 Asia/Tehran
  • Թրամփը կրկնել է գեներալ Սուլեյմանիի սպանության վերաբերյալ իր հայտարարությունը

ԱՄՆ նախագհ Դոնալդ Թրամփը ևս մեկ անգամ հայտարարել է, որ գեներալ Սուլեյմանին պատրաստվում էր հարձակում իրականացնել ամերիկյան դիվանագիտական կենտրոնների դեմ:

Այսպիսով նա փորձում է շեղել հասարակության ուշադրություն՝ ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ Սուլեյմանիի սպանությունից:

Fox News- ին տված հարցազրույցում, Դոնալդ Թրամփն ասել է. «Այն ժամանակ, երբ Բաղդադում սանվեց գեներալ Սուլեյմանին, Իրանն ամենայն հավանականությամ, , նպատակ ուներ հարվածել Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատանը»:

Թրամփն ով այս օրերին գտնվում է արտաքին ու ներքին ճնշման տակ՝ գեներալ Սուելյմանիի ու նրա զինակիցների սպանության հրամանն արձակելու պատճառով, հայտարարել է, որ Իրանը նպատակ ուներ հարձակում իրականացնել ոչ միայն Բաղդադում, այլ նաև տարածաշրջանի այլ երկրներում տեղակայված ամերիկյան դեսպանատաների դեմ:

Այս կապակցությամբ ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի սենատոր Քրիս Վան Հալենն ուրբաթ օրը հայտարարել է. «Հրամանատար Սոլեյմանիի և Իրանի կողմից ԱՄՆ-ի դեմ ուղղված սպառնալիքներ չեն եղել, չնայած ԱՄՆ պաշտոնյաների պնդումներին»: