Սպիտակ Տունը ջանքեր է գործադրում վերսկսել բանակցությունները Հյուսիսային Կորեայի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i115631-Սպիտակ_Տունը_ջանքեր_է_գործադրում_վերսկսել_բանակցությունները_Հյուսիսային_Կորեայի_հետ
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հայտարարել է, որ Սպիտակ Տունը ջանքեր է գործադրում՝ Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունները վերսկսելու ուղղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2020 14:48 Asia/Tehran
  • Սպիտակ Տունը ջանքեր է գործադրում վերսկսել բանակցությունները Հյուսիսային Կորեայի հետ

ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հայտարարել է, որ Սպիտակ Տունը ջանքեր է գործադրում՝ Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունները վերսկսելու ուղղությամբ:

Երկուշաբթի օրը, Ռոբերթ Օ՛Բրայանը հայտարարել է. «Սպիտակ Տունը կապ է հաստատել Փհենյանի հետ՝  2019 թ հոկտեմբերին վերջին անգամ տեղի ունեցած  բանակցությունները վերսկսելու նպատակով»:

Հյուսիսային Կորեայի ԱԳՆ խորհրդական Կիմ Կայե Գուանը շաբաթ օրը հայտարարել է. «Փհենյանը չի կարող քննարկել այն առաջարկները, որոնք Թրամփն արեց Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ վերջին հանդիպման ժամանակ: Հյուսիսային Կորեան պատժամիջոցները որոշակիորեն չեղարկելու դիմաց, չի հրաժարվի իր միջուկային ենթակառուցվածքներից»:

Նա հավելել է  որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կվերսկսվեն միայն այն ժամանակ, երբ այդ երկիրն ընդունի Փհենյանի ներկայացրած տեսակետները:

Ավելի վաղ, Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին նախազգուշացերլ էր, որ իր միջուկային ու հրթիռային ծրագրերի դադարեցման համար, ժամկետ է սահմանել 2019թ ավարտը և մինչ այդ, Վաշինգտոնը պետք է Փհենյանին ներկայացնի համապատասխան առաջակներ: