Աշխարհի մի շարք եպիսկոպոսներ պահանջել են ճանաչել Պաղեստինը պետությունը
Շաբաթ օրը, Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Հարավային Աֆրիկայի տասնյակ եպիսկոպոսներ, իրենց երկրներին կոչ են արել ճանաչել Պաղեստին պետությունը՝ շեշտելով պաղեստինցիների ւրավունքների գործադրման անհրաժեշտությունը:
Կոչը հնչել է «Համադրություն՝ Սուրբ երկրի հետ» խմբի եպիսկոպոսների կողմից տարածաշրջան և Ռամալլահ ու Երուսաղեմ քաղաքներ կատարած այցերի շրջանակում:
Եպիսկոպոսներն ընդգծել են միջազգային իրավունքի գործադրման, Պաղեստին պետության ճանաչման, պաղեստինցիների անվտանգությունն ապահովելու, սիոնիստական բնակավայրերին քաղաքական և տնտեսական աջակցությանը հակադրվելու և գրավյալ տարածքներում բռնության ենթարկվածներին աջակցություն ցուցաբերելու և մարդու իրավունքների ոտնահարումը դատապարտելու անհրաժեշտությունը: .
Նրան նաև ընդգծել են, որ աշխարհի քրիստոնյաները պետք է ավելի շաը այցելեն Պաղեստին և Արևմտյան ափ՝ պաղեստինցիներին իրենց աջակցությունը ցուցաբերելու համար: