Կանադայի արձագանքն արտասահմանյան զորուժի վերաբերյալ Իրաքի խորհրդարանի քվեարկությանը
(last modified Sun, 19 Jan 2020 05:31:04 GMT )
Հունվար 19, 2020 09:01 Asia/Tehran
  • Կանադայի արձագանքն արտասահմանյան զորուժի վերաբերյալ Իրաքի խորհրդարանի քվեարկությանը

Կանադայի պաշտպանության նախարարը հայտարարել է. «Եթե Իրաքի կառավարությունը պաշտոնապես դիմի մեզ, Կանադայի զորուժը կհեռանա այդ երկրից»:

Շաբաթ օրը, Իրաքում տեղակայված Կանադայի զորակայան կատարած այցի շրջանակներում, Հարջիթ Սահհանը հայտարարել է, որ կանադացի զորայիններն Իրաքում ներկա են Բաղդադի պաշտոնական դիմումի համաձայն:

Նա հավելել է, որ  իրաքցիները, ինչպես կանադացիներն, ունեն որոշումների կայացաման խորհրդարանական համակարգ, և որ եթե նրանք փոխեն իրենց կարծիքը, Կանադան կհարգի նրաննց պահանջները:

Կանադան, ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող երկու գործողություններին մասնակցելու նպատակով, մինչ այժմ Իրաք է գործուղել 500 զորային:

Բաղդադի օդանավակայանում ԱՄՆ-ի իրականացրած ահաբեկչական ոճրագործությունից հետո Իրաքի խորհրդարանը  հունվարի 5-ին ընդունեց օտարերկրյա զորուժի, այդ թվում ՝ ԱՄՆ-ի զինծառայողների հեռանալու վերաբերյալ օրինագիծը: