Ռուսաստան. ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները սկզբում կրճատել է հենց Եվրոպան
https://parstoday.ir/hy/news/world-i115926-Ռուսաստան._ՀԳՀԾ_ով_ստանձնած_իր_պարտավորությունները_սկզբում_կրճատել_է_հենց_Եվրոպան
Միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչը, քննադատելով «ձգանի մեխանիզմն» ակտիվացնելու եվրոպական եռյակի պատճառաբանությունը, հայտարարել է, որ հենց Եվրոպան էր, որ ԱՄՆ-ի ճնշման արդյուքնում, առաջինը կրճատեց ՀԳՀԾ-ով ստանձնած իր տնտեսական պարտավորությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2020 14:31 Asia/Tehran
  • Ռուսաստան. ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները սկզբում կրճատել է հենց Եվրոպան

Միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչը, քննադատելով «ձգանի մեխանիզմն» ակտիվացնելու եվրոպական եռյակի պատճառաբանությունը, հայտարարել է, որ հենց Եվրոպան էր, որ ԱՄՆ-ի ճնշման արդյուքնում, առաջինը կրճատեց ՀԳՀԾ-ով ստանձնած իր տնտեսական պարտավորությունները:

Երկուշաբթի օրը,  Միխայիլ Ուլյանովը կասկածի տակ է առել  «ձգանի մեխանիզմն» ակտիվացնելու եվրոպական եռյակի պատճառաբանությունը և Թվիթերի իր էջում գրել է.«Եվրոպական եռյակը ակտիվացրել է ՀԳՀԾ-ի շրջանակում վեճերի լուծման մեխանիզմը, մոռանալով, ոչ ԱՄՆ-ի ճնշման ներքո, իրենք առաջինը կրճատեցին իրենց տնտեսական պարտավորությունները»:

Խոսելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի նկատմամբ եվրոպացիների անօրինական քայլերի մասին, Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է.«Եթե Իրանի գործն ուղարկվի ԱԽ, Թեհրանը կբարձրացնի միջուկային զենքերի չտարածման պայմանագրից ( NPT-ից) դուրս գալու հարցը»: