ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար. Վեճերի լուծման մեխանիզմի դրույթները հստակ չեն
https://parstoday.ir/hy/news/world-i115940-ԵՄ_արտաքին_քաղաքականության_ղեկավար._Վեճերի_լուծման_մեխանիզմի_դրույթները_հստակ_չեն
ԵՄ արտաքին քաղաքկանության հանձնակատարը հայտարարել է, որ եվրոպական եռյակի կողմից ակտիվացված »ձգանի մեխանիզմում» առկա են անորոշություններ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2020 05:15 Asia/Tehran
  • ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար. Վեճերի լուծման մեխանիզմի դրույթները  հստակ չեն

ԵՄ արտաքին քաղաքկանության հանձնակատարը հայտարարել է, որ եվրոպական եռյակի կողմից ակտիվացված »ձգանի մեխանիզմում» առկա են անորոշություններ:

Երկուշաբթի օրը, Ջոզեֆ Բորելը հայտարարել է, որ մեխանիզմում առկա անորոշ դրույթների պատճառով, եվրոպական երկրները ներկայումս քննարկում են դրանք ճիշտ ձևով գործադրելու ուղիները:

Բրյուսելում կայացած ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման ավարտին, Բորելը նշել է, «Եվրոպական երկրները «ձգանի մեխանիզմն» ակտիվացրել են ՀԳՀԾ-ն փրկելու և ոչ թե այն մեկ այլ համաձայնագրով փոխարինելու նպատակով»:

Հունվարի 14-ին, Ֆրանսիան, Բրիտանիան ու Գերմանիան, հայտարարեցին ՀԳՀԾ-ում առկա տարաձայնությունների լուծման «ձգանի մեխանիզմի» ակտիվացման մասին: