Ռուսաստանը զգուշացրել է ՀԳՀԾ-ի դեմ Եվրոպայի քայլերի հետևանքների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i115947-Ռուսաստանը_զգուշացրել_է_ՀԳՀԾ_ի_դեմ_Եվրոպայի_քայլերի_հետևանքների_կապակցությամբ
ՌԴ փոխարտգործնախարարը զգուշացրել է ՀԳՀԾ-ի շուրջ տարաձայնությունների կարգավորման մեխանիզմն ակտիվացնելու Եվրոպայի քայլի հետևանքների կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2020 07:07 Asia/Tehran
  • Ռուսաստանը զգուշացրել է ՀԳՀԾ-ի  դեմ Եվրոպայի քայլերի հետևանքների կապակցությամբ

ՌԴ փոխարտգործնախարարը զգուշացրել է ՀԳՀԾ-ի շուրջ տարաձայնությունների կարգավորման մեխանիզմն ակտիվացնելու Եվրոպայի քայլի հետևանքների կապակցությամբ:

Երկուշաբթի օրը, զգուշացնելով ՀԳՀԾ-ի շուրջ տարաձայնությունների կարգավորման մեխանիզմն ակտիվացնելու և Իրանի գործը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ փոխանցելու Եվրոպայի հավանական քայլի հետևանքների կապակցությամբ, Սերգեյ Ռյաբկովն ասել է.«Եվրոպացիները մինչև վերջ չեն հաշվարկել Իրանի գործը ՄԱԿ-ի ԱԽ փոխանցելու քայլի ավերիչ հետևանքները»:

Ռյաբկովն Իրանին կոչ է արել ինքնազսպվածություն դրսևորել և չհրաժարվել միջուկային զենքերի տարածումն արգելող դաշինքից:

Խոսելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի նկատմամբ եվրոպացիների անօրինական քայլերի մասին, Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է.«Եթե Իրանի գործն ուղարկվի ԱԽ, Թեհրանը կբարձրացնի միջուկային զենքերի չտարածման պայմանագրից ( NPT-ից) դուրս գալու հարցը»:

Նշենք, որ Գերմանիան, Բրիտանիան և Ֆրանսիան, հունվարի 14-ին Բրյուսելում հրապարակած  հաղորդագրությամբ, ակտիվացրել են ՀԳՀԾ-ի շրջանակում վեճերի լուծման մեխանիզմը, ինչը կարող է հանգեցնել ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցների վերականգնմանը: