Դավոսի ֆորումից առաջ, հայտնաբերվել են երկու ռուս լրտեսներ
(last modified Thu, 23 Jan 2020 05:51:13 GMT )
Հունվար 23, 2020 09:21 Asia/Tehran
  • Դավոսի ֆորումից առաջ, հայտնաբերվել են երկու ռուս լրտեսներ

Շվեյցարիայի ոստիկանությունը հայտարարել է, որ Դովոսի համաշխարհային տնտեսական ֆորումից առաջ, հայտնաբերվել են երկու ռուս լրտեսներ:

Tages Anzeiger օարթերթի հաղորդմամբ, ոստիկանությունը հայտարարել է, որ հայտնաբերված լրտեսները նպատակ են ունեցել գաղտնալսել ֆորումի մասնակիցների խոսակցությունները:

Հաղոդման համաձայն, ռուս լրտեսներին վարձել է Կրեմլը:

Շվեյցարիայի ոստիկանությունը հայտարարել է, որ լրտեսները ձերբակալվել են 2019թ օգոստոսին, երբ ոստիկանությունը պարզել է, որ որպես սանտեխնիկայի վերանորոգողներ ներկայացած երկու անձինք, ցանկանում են իրենց հանգիստն անցկացնել շվեյցարական թանկարժեք հանգստավայրերից մեկում:

Ոստիկանությունը հայտնում է, որ ձերբակալված անձանց մոտ հայտնաբերվել են  դիվանագիտական անձնագրեր: Լրտեսների անունները չեն հրապարակվել:

Շվեյցարիայի ոստիկանությունն ապացույցներ չի ներկայացրելայն մասին, որ վերոնշյալ անձինք որևէ հանցագործություն են իրականացրել: