Չինաստանում ավելացել են նոր կորոնավիրուսի զոհերը
Հունվար 23, 2020 08:43 Asia/Tehran
Չինաստանում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 17-ի:
Չորեքշաբթի օրը Պեկինում Չինաստանի ազգային առողջապահության հանձնաժողովը հայտարարել է.«Կորոնավիրուսի տարածման սկզբից մինչ այսօր այս վիրուսը տարածվել է երկրի 20 քաղաքներում և մինչ այժմ 570 մարդ վարակվել է»:
Այս վիրուսուվ ամենաշատ վարակվել են Չինաստանի Հու Բի նահանգի Ուուհան քաղաքի բնակիչները:
Մինչ այժմ հաղորդվել է, որ Թայլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում ու Ավստրալիայում նույնպես գրանցվել են այս հիվանդությամբ վարակվածներ:
Կորոնավիրուսի տարածման մասին մտահոգությունների ավելացմամբ Առողջապահության համաշխարահային կազմակերպությունը կոչ է արել արտակարգ նիստ գումարել այս ճգնաժամի քննարկման համար:
Պիտակ