Հունվար 23, 2020 17:36 Asia/Tehran
  • Եվրահանձնաժողովի նախագահ.«Եվրոպան պետք է մեծացնի իր ռազմական կարողությունները»

Դավոսյան համաժողովում Եվրահանձնաժողովի նախագահն ընդգծել է Եվրամիության ռազմական կարողություններն ու հնարավորությունները մեծացնելու անհրաժեշտությունը:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, հինգշաբթի օրը Դավոսի 50-րդ Համաշխարհային տնտեսական համաժողովում ունեցած ելույթում հայտարարել է.«Եվրահանձնաժողովը նախագծել է Եվրոպայի պաշտպանական միության հիմնաքարը, որը  ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքի մեկ այլ ձև է»:

Նշելով, որ ռազմական գործողությունները  միակ լուծումը չեն արտաքին և անվտանգության քաղաքականության համար, Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ընդգծել է.«Մշտապես պետք է դիվանագիտության ճանապարհով կանխել հակամարտությունները»:

Պիտակ