Փետրվար 21, 2022 08:56 Asia/Tehran
  • Եվրահանձնաժողովի նախագահը պնդում է, որ Ռուսաստանի էներգետիկ արդյունաբերության դեմ պատժամիջոցները սեղանին են

Եվրահանձնաժողովի ղեկավարը պնդում է, որ Ռուսաստանի էներգետիկ ոլորտի նկատմամբ պատժամիջոցները մնում են սեղանին որպես տարբերակ, եթե երկիրը ներխուժի Ուկրաինա։

Ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակվելու դեպքում ռուսական «Գազպրոմ» ընկերության դեմ պատժամիջոցների հնարավորության մասին CNBC-ի հարցին՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ասել է, որ բոլոր տարբերակները սեղանին են։

Հատկանշական է, որ Եվրահանձնաժողովի նախագահի այս հայտարարությունը հնչում է այն ժամանակ, երբ եվրոպական երկրներին մտահոգում է Ռուսաստանի կողմից պատասխան պատժամիջոցների հավանականությունը, հատկապես՝ դեպի Կանաչ մայրցամաք էներգակիրների և գազի արտահանման ոլորտների նկատմամբ:

Արևմուտքը բազմիցս պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի ներքին գործերին ռուսական միջամտության պատրվակով։

Պիտակ