Հոկտեմբեր 03, 2024 18:32 Asia/Tehran
  • ՌԴ–ում ՀՀ դեսպանը աշխատելու է Մոսկվա-Երևան հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ

ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Այս մասին նա ասել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինի հետ հանդիպմանը:

«Եկել եմ, որպեսզի այս անհանգիստ ժամանակահատվածում փորձեմ իմ ջանքերը ներդնել և կարգավորել հայ-ռուսական հարաբերությունները, բերել այն վիճակին, որը մեզ համար բավարար կլինի», - ասել է Արսենյանը։

Նա նշել է, որ Հայաստանը երկիր է, որն ունի դաշնակից, որի հետ կա դաշնակցային պայմանագիր և որը Ռուսաստանի հետ գտնվում է տնտեսական միության մեջ։

«Այն, ինչ տեղի է ունենում մեդիադաշտում, բացարձակ չեմ հասկանում, ինչու է այդպես։ Ինչի՞ց ենք ելնում` իրականությունի՞ց, թե՞ ինչ–որ թվացյալ պատկերներից», – հավելել է դիվանագետը։

Արսենյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է գործողություններ ձեռնարկել, որոնք կնպաստեն, որպեսզի «ժողովուրդներն ապրեն անվտանգության և բարգավաճման մեջ»։

 

Պիտակ