Հոկտեմբեր 06, 2024 18:06 Asia/Tehran
  • Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրավերով՝ Երևանում աշխատանքային այցով գտնվող ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովն այցելել է Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանի թանգարանային համալիր:

Հիշեցնենք, որ ՌԴ գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությունը Հայաստան էր ժամանել մասնակցելու Երևանում կայացած՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին:

Աննա Վարդապետյանն ու Իգոր Կրասնովը Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ  շրջայց են կատարել թանգարանի ցուցասրահներում, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգությանը:

 

Պիտակ