Ֆիլիպիններում իսլամականների հարձակման հետեւանքով 23 մարդ է զոհվել
Ապրիլ 10, 2016 14:52 Asia/Tehran
Ֆիլիպինների հարավային Բասիլան նահանգում «Աբու Սայաֆ» ծայրահեղական խմբավորման անդամների հետ տեղի զինված ուժերի բախումների հետեւանքով 23 մարդ է զոհվել:
Երկրի կառավարական բանակի զինվորականների դեմ 120 զինված ծայրահեղական է դուրս եկել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Զինյալներին գլխավորել է Իսնիլոն Հապիլոնը, որին բռնելու համար ԱՄՆ պետքարտուղարությունը 5 մլն դոլարի չափով պարգեւ է խոստացել:
«Աբու Սայաֆ» խմբավորումը, որը համարվում է «Ալ Քաիդա»-ի ֆիլիպինյան մասնաճյուղը, մեծաթիվ չէ, սակայն Ֆիլիպիններում գործող իսլամական խմբավորումներից ամենածայրահեղն է:
Պիտակ