Ֆիլիպիններում իսլամականների հարձակման հետեւանքով 23 մարդ է զոհվել
https://parstoday.ir/hy/news/world-i11620-Ֆիլիպիններում_իսլամականների_հարձակման_հետեւանքով_23_մարդ_է_զոհվել
Ֆիլիպինների հարավային Բասիլան նահանգում «Աբու Սայաֆ» ծայրահեղական խմբավորման անդամների հետ տեղի զինված ուժերի բախումների հետեւանքով 23 մարդ է զոհվել:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 10, 2016 14:52 Asia/Tehran
  • Ֆիլիպիններում իսլամականների հարձակման հետեւանքով 23 մարդ է զոհվել

Ֆիլիպինների հարավային Բասիլան նահանգում «Աբու Սայաֆ» ծայրահեղական խմբավորման անդամների հետ տեղի զինված ուժերի բախումների հետեւանքով 23 մարդ է զոհվել:

Երկրի կառավարական բանակի զինվորականների դեմ 120 զինված ծայրահեղական է դուրս եկել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Զինյալներին գլխավորել է Իսնիլոն Հապիլոնը, որին բռնելու համար ԱՄՆ պետքարտուղարությունը 5 մլն դոլարի չափով պարգեւ է խոստացել:

«Աբու Սայաֆ» խմբավորումը, որը համարվում է «Ալ Քաիդա»-ի ֆիլիպինյան մասնաճյուղը, մեծաթիվ չէ, սակայն Ֆիլիպիններում գործող իսլամական խմբավորումներից ամենածայրահեղն է: