Հյուսիսային Կորեա.«Մենք կպայքարենք թշնամու պատժամիջոցների դեմ»
https://parstoday.ir/hy/news/world-i116254-Հյուսիսային_Կորեա._Մենք_կպայքարենք_թշնամու_պատժամիջոցների_դեմ
Հյուսիային Կորեայի ԱԳ նախարարը հայտարարել է.«Փխենյանը կպայքարի թշնամի պետությունների պատժամիջոցների քաղաքականության դեմ»: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2020 14:25 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեա.«Մենք կպայքարենք թշնամու պատժամիջոցների դեմ»

Հյուսիային Կորեայի ԱԳ նախարարը հայտարարել է.«Փխենյանը կպայքարի թշնամի պետությունների պատժամիջոցների քաղաքականության դեմ»: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Հյուսիսային Կորեայի Արտաքին գործերի նորանշանակ նախարար Ռի Սոն-Գվոնն այսօր արտասահմանյան դիվանագետների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է.«Փխենյանը, դիմակայելով ճնշումներին, կշարունակի ընդլայնել իր պաշտպանական կարողությունները»:

Նա հավելել է. «Հյուսիսային Կորեան կշարունակի իր բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունն այն երկրների հետ, որոնք հարգում են այս երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը և բարեկամական մոտեցում ունեն մեր նկատմամբ»:

ԱՄՆ Պետդեպարտամենտի մի պաշտոնյա ավելի վաղ հայտարարել էր. «Հյուսիսային Կորեայի նկատմամբ Վաշինգտոնի ռազմավարությունը չի փոխվել»: