Վրաստանի ընդդիմությունը կոչ է արել դադարեցնել ամերիկյան երկու կառույցների գործունեությունը
https://parstoday.ir/hy/news/world-i116299-Վրաստանի_ընդդիմությունը_կոչ_է_արել_դադարեցնել_ամերիկյան_երկու_կառույցների_գործունեությունը
Վրաստանի ընդդիմադիր կուսակցության անդամներն ու նրանց աջակիցները համախմբվել են Թբիլիսիում ԱՄՆ-ի դեսպանատան առջև և կոչ են արել դադարեցնել ԱՄՆ-ի ոչ կառավարական երկու կառույցների գործունեությունը, որոնք աշխատում են սոցհարցումների ոլորտում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2020 14:34 Asia/Tehran
  • Վրաստանի ընդդիմությունը կոչ է արել դադարեցնել ամերիկյան երկու կառույցների գործունեությունը

Վրաստանի ընդդիմադիր կուսակցության անդամներն ու նրանց աջակիցները համախմբվել են Թբիլիսիում ԱՄՆ-ի դեսպանատան առջև և կոչ են արել դադարեցնել ԱՄՆ-ի ոչ կառավարական երկու կառույցների գործունեությունը, որոնք աշխատում են սոցհարցումների ոլորտում:

Սպուտնիկ գործակալության հաղորդմամբ, Վրաստանի ընդդիմադիր «Վրաստանի հայրենասերների միություն» կուսակցությունը, հանդես գալով մի հաղորդագրությամբ, հայտարարել է.«ԱՄՆ-ի կառավարությանը կոչ ենք անում Վրաստանից դուրս բերել «Հանրապետական միջազգային ինստիտուտը» և «Դեմոկրատական ազգաին ինստիտուտը»:

Կուսակցությունը շեշտել է, որ Վրաստանը անկախ երկրի է և որևէ մեկբ իրավունք չունի փոփոխության ենթարկել այդ երկրի հասարակության կարծիքը, մտածելակերպն ու երկրի վիճակը:

Վերջերս  կուսակցությունը սոցհարցումներ է անցկացրել Վրաստանի մեծ քաղաքներում, որի մասնակիցների մեծամասնությունը դեմ են ԱՄՆ-ի հետ ռազմական  համագործակցությանը:

Սակայն ԱՄՆ-ի կառույցների կողմից անցկացված սոցհարցումների արդյունքները ցույց են տվել, որ վրաստանցիների մեծամասնությունը այդ երկրի՝ ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին միանալու կողմնակիցներ են: