Պեկինը քննադատել է ԱՄՆ-ին՝ Չինաստանի ներքին գործերին միջամտելու համար
Չինաստանի ԱԳՆ խոսնակը հերթական անգամ նախազգուշացրել է ԱՄՆ-ին չմիջամտել Պեկինի ներքին գործերին:
Հուա Չունինգը հինգշաբթի օրը Պեկինում կայացած մամուլի ասուլիսում ասելով, որ Չինաստանը թույլ չի տա ԱՄՆ-ին միջամտել Տիբեթի ներքին գործերին, հավելել է.«Տիբեթի խնդիրը, էթնիկական, կրոնական կամ մարդու իրավունքների հարց չէ, այլ Չինաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցը»:
Նա ԱՄՆ-ին կոչ է արել խուսափել շահարկել տիբեթյան հարցը և դադարեցնել իր միջամտությունը Չինաստանի ներքին գործերին:
1959 թ.-ին Չինաստանի ինքնիշխանության դեմ տապալված ապստամբությունից հետո Դալայ-Լաման փախել է Հնդկաստան: Չինաստանը նրան վտանգավոր անջատողական է համարում և նրա հետ արտասահմանյան պաշտոնյաների ցանկացած հանդիպում, անհանգստացնում է Պեկինին: Չինաստանը Տիբեթը համարում է իր տարածքի անբաժանելի մասը: